Չինաստանը տիեզերական միջուկային ռեակտոր է փորձարկել
Չինաստանը հաջողությամբ միջուկային ռեակտոր է փորձարկել, որը նախատեսված է էներգիայի արտադրության եւ տիեզերքում տեղաշարժվելու համար, հայտնում է Space News-ը: Ռեակտորը մշակվել է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի կողմից եւ կարող է մեկ մեգավատ էլեկտրաէներգիա է արտադրել՝ տիեզերանավը սնուցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ օգոստոսի 25-ին նախագիծը դրա արդյունավետության համապարփակ գնահատում է անցել Չինաստանի գիտության եւ տեխնոլոգիաների նախարարության կողմից։ Միեւնույն ժամանակ, տեղադրման մասին մանրամասները, որոնք հրապարակվել էին չինական մամուլում, ավելի ուշ հեռացվեցին:
Comments