Չինաստանը մտադիր չէ մարտահրավեր նետել ԱՄՆ-ին․ Սի Ծինփին
- Anews
- Nov 14, 2022
- 1 min read

ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը մտադիր չէ մարտահրավեր նետել ԱՄՆ-ին կամ դուրս մղել նրան, հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Չինաստանը երբեք չի ձգտել փոխել միջազգային կարգը, նա չի միջամտում ԱՄՆ-ի ներքին գործերին եւ մտադիր չէ մարտահրավեր նետել ԱՄՆ-ին կամ դուրս մղել նրան»,- ասել է Սի Ծինփինը։ Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ Ինդոնեզիայում G20-ի գագաթաժողովի շրջանակներում ավարտվել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երկկողմ հանդիպումը։ Այն տեւել է 3 ժամ 12 րոպե եւ Ծինփինի ու Բայդենի առաջին դեմ առ դեմ հանդիպումն է եղել Բայդենի նախագահ դառնալուց հետո: Վերջին անգամ նրանք անձամբ հանդիպել են Դավոսում՝ 2017 թվականին, երբ Բայդենը ԱՄՆ փոխնախագահն էր։
コメント