Չինաստանը կարող է հաղթել անդրատլանտյան առեւտրային պատերազմում
- Anews
- Nov 27, 2022
- 1 min read

Եթե Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջեւ սուբսիդավորման պատերազմ սկսվի, ապա Չինաստանը կարող է միակ հաղթողը լինել, հաղորդում է Politico-ը՝ հղում տալով առեւտրի եւ արդյունաբերության նախարար Յոզեֆ Սիկելայի նախազգուշացմանը։ «Սուբսիդավորման մրցավազքը շատ վտանգավոր խաղ է», - Բրյուսելում լրագրողներին ասաց Յոզեֆ Սիկելան՝ հավելելով, որ հաղթողը կարող է լինել մեկ այլ մայրցամաքում՝ ոչ թե Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում: Նրա խոսնակը հստակեցրել է, որ Սիկելան նկատի է ունեցել Չինաստանը։ ԵՄ-ԱՄՆ առեւտրային լարվածությունը սրվում է, քանի որ Բրյուսելը բարկացած է ԱՄՆ-ի գնաճի նվազեցման մասին օրենքի դեմ, որը 369 միլիարդ դոլարի սուբսիդիաներ եւ հարկային արտոնություններ է տրամադրում ԱՄՆ կանաչ բիզնեսներին, ինչպիսիք են էլեկտրական մեքենաները եւ վերականգնվող էներգիա արտադրողները: ԵՄ երկրները մտավախություն ունեն, որ ամերիկյան օրենքը, որի հիմնական դրույթները ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից, կարող են ներդրումներ քամել Եվրոպայից եւ ավերել դաշինքի արդյունաբերական բազան։ ԱՄՆ-ի շուրջ 200 միլիարդ դոլարի սուբսիդիաներն Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների համաձայն անօրինական են, հայտարարել է Ֆրանսիայի առեւտրի նախարար Օլիվյե Բեխտը: Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ը չփոխի գնաճի նվազեցման մասին օրենքը, ապա ԵՄ-ն պետք է «հարկադրող» միջոցներ կիրառի, որպեսզի եվրոպական ընկերությունները օգտվեն նույն պայմաններից, ինչ ամերիկյանները: Գերմանիան եւ Ֆրանսիան մտածում են պատասխան գործողությունների մասին՝ «Գնել եվրոպական» ակտի տեսքով, որը կխրախուսի ԵՄ սպառողներին գնել տեղական արտադրության ապրանքներ: Եվ եթե իրավիճակը սրվի, ԵՄ-ն կարող է հակադարձել՝ հարկեր եւ մաքսատուրքեր սահմանելով ԱՄՆ արտադրության ապրանքների վրա: Այն կարող է նաեւ ներմուծել նոր միջազգային գնումների գործիք, որը փակում է բաց մրցույթները այն երկրների ընկերությունների համար, որոնք խտրականություն են ցուցաբերում դաշինքի նկատմամբ, ասել է ԵՄ դիվանագետը:
Comments