Չինաստանը զորավարժությունների պատճառով փակել է Թայվանի շուրջ երկինքը
- Anews
- Aug 3, 2022
- 1 min read

Չինաստանի իշխանությունը պաշտոնական նախազգուշացում է տարածել ավիափոխադրողներին այն մասին, որ Թայվանի շուրջ վեց շրջաններում երկինքը կփակվի զորավարժությունների անցկացման ժամանակ՝ օգոստոսի 4-7-ը, հաղորդում Է Axios-ը։ Ավիահաղորդակցության սահմանափակման մասին նախազգուշացումը վերաբերում է կղզու շուրջ վեց ծովային շրջաններին, որոնք հայտարարվել են վտանգավոր գոտիներ։ Օգոստոսի 2-ին Վաշինգտոնում ՉԺՀ-ի դեսպան Ցին Գանը մեծ հետեւանքներ է խոստացել ամերիկյան կողմի համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցի:
Comentários