Search

Չինական Chang'e 5 տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա (տեսանյութ)


Չինական Chang'e 5 տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա եւ սկսել է հողի նմուշներ հավաքել՝ Երկիր ուղարկելու համար, հայտնում է РБКRBC- ն՝ հղում կատարելով South China Morning Post-ին:

Չինաստանի իշխանությունների հայտարարության մեջ, որին հղում է անում հրատարակությունը, նշվում է, որ մոդուլն իջել է Ռյումկերի Պիկ լեռան վրա՝ Փոթորիկների օվկիանոս շրջանում: Պեկինում կարծում են, որ հրաբխային այս գագաթը իդեալական է տվյալների հավաքագրման համար, որոնք կօգնեն հասկանալ, թե ինչպես է Երկրի արբանյակը ձեւավորվել եւ փոփոխվել:

Վայրէջքի վայրն ընտրվել է հաշվի առնելով այժմ Լուսնի շուրջը պտտվող արհեստական արբանյակ վերադառնալու համար վառելիք խնայելու անհրաժեշտությունը: Երկնային մարմնի մակերեւույթ ուղարկված մոդուլը երկու շաբաթից պետք է վերադառնա ուղեծիր, կցվի տիեզերանավին եւ վերադառնա Երկիր:

Ակնկալվում է, որ Chang'e 5-ի միջոցով հնարավոր կլինի Լուսնից մոտ 2 կգ նմուշ հանել: Պեկինը կարծում է դրանք մինչեւ դեկտեմբերի կեսը հնարավոր կլինի ստանալ։ Սարքի վայրէջքը նախատեսված է Ներքին Մոնղոլիա նահանգի անապատային տարածքում:

Մինչ այժմ միայն երկու երկրներ էին հաջողությամբ նման փորձ իրականացրել: Ամերիկացիներին հաջողվել էր Apollo սարքի միջոցով լուսնային մակերեսից գրեթե 382 կգ նմուշ բերել, իսկ 1976-ին խորհրդային «Լուսին 24» առաքելությունը Երկիր էր բերել շուրջ 300 գ նմուշ: Առայժմ դա պատմության մեջ վերջին ավտոմատ կայանն է: 1976-ի օգոստոսի 18-ին այն վայրէջք կատարեց Լուսնի վրա, իսկ հաջորդ օրը վերադարձավ Երկիր: Օգոստոսի 22-ին իջեցված սարքը հայտնաբերվեց Տյումենի մարզում:


Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ. Աշոտյան

Փաշինյանի կողմից 2018-ին իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով. Աշոտյան

Պլակատը՝ որպես քաղաքացիական դիրքորոշման արտահայտամիջոց

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք. մահացել է 10 մարդ

Մարիինյան թատրոնի մասնագետները տեսագրում և ձայնագրում են Բեթհովենի սիմֆոնիաները

ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Կրթության միջազգային օրվա առթիվ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: