Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում պայթյուն է որոտացել դատարանի շենքում․ կան տուժածներ
- Anews
- Mar 3, 2023
- 1 min read

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում պայթյուն է որոտացել առաջին ատյանի դատարանի շենքում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ կան վիրավորներ, հաղորդում է Չեռնոգորիայի ռադիոհեռուստատեսությունը: «Ոստիկանությունից ստացված առաջին տեղեկության համաձայն՝ մի անձ դատարանի շենքի մուտքի մոտ ակտիվացրել է պայթուցիկ սարքը (ենթադրաբար՝ ձեռքի նռնակ)։ Պայթյունի պահին այնտեղ բազմաթիվ մարդիկ են եղել։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության եւ ոստիկանության բրիգադներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Comments