top of page
Search

Չեխիան ցանկանում է F-35 կործանիչներ գնել



Չեխիայի կառավարությունը չորեքշաբթի համաձայնել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ F-35 Lightning II կործանիչների մատակարարման շուրջ՝ շվեդական Saab AB-ից վարձակալված Gripen կործանիչների փոխարեն, հայտարարել է վարչապետ Պետր Ֆիալան, հայտնում է Reuters-ը։ Պրահան կբանակցի նաեւ BAE Systems-ի շվեդական դուստր-ձեռնարկությունից մարտական մեքենաներ գնելու շուրջ՝ մատակարարման տենդերի չեղարկումից հետո։ «Սա եւս մեկ քայլ է բանակի արդիականացման եւ ՆԱՏՕ-ի հանդեպ մեր պարտավորությունների կատարման ուղղությամբ»,- ասել է Ֆիալան մամուլի ասուլիսում։ «Սրանք կարեւոր որոշումներ են այն ժամանակ, երբ Եվրոպայի եւ Չեխիայի անվտանգությունը բախվում է նոր մարտահրավերների, որոնք առաջացել են ուկրաինական պատերազմի պատճառով»: Պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան ասել է, որ երկրին անհրաժեշտ է 24 F-35, եւ բանակցությունները պետք է ավարտվեն մինչեւ հաջորդ տարվա հոկտեմբեր: Ներկայումս Չեխիան ունի շվեդական արտադրության 14 Gripen ինքնաթիռներ, որոնք լիզինգային պայմանագրով ստացել է մինչեւ 2027 թվականը:

 
 

Comments


bottom of page