Չեխիայի խորհրդարանը հավանություն է տվել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
- Anews
- Aug 27, 2022
- 1 min read

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատը ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի առաջիկա անդամակցությանը ՆԱՏՕ-ին, գրում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով երկրի խորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրությունը։
Այսպիսով, չեխ օրենսդիրների երկու պալատներն էլ կողմ են քվեարկել Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը։ Ավելի վաղ՝ օգոստոսի 10-ին, Չեխիայի Սենատը նույնպես գրեթե միաձայն հավանություն տվեց սկանդինավյան երկու երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այժմ համաձայնագրերի վավերացման մասին արձանագրությունները պետք է ստորագրի Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը։ Նրա ներկայացուցիչն արդեն ասել է, որ Զեմանը աջակցում է դաշինքն ընդլայնելու ծրագրերին։
Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պահանջում է բոլոր 30 անդամ երկրների հավանությունը։ Ավելի վաղ հայտերը հավանության էին արժանացել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ-ի 19 այլ երկրների իշխանությունների կողմից։ Ֆինլանդիայի նախագահն օգոստոսի սկզբին խոստովանել էր, որ արձանագրությունների վավերացումը «նույնիսկ սպասվածից ավելի արագ» է տեղի ունենում։
Comments