top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Չափազանց կարևոր է անձամբ Ձեր առաքելությունը. ՀՀ ՄԻՊ-ը՝ Արցախի ՄԻՊ-ին



ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին՝ Արցախի անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Ստեփանյան, Սիրելի գործընկեր, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Այս օրը խորհրդանշում է իր իրավունքների և ազատությունների երաշխավորման համար Արցախի ժողովրդի պայքարի նշանակալից մի հանգրվանը, որին հաջորդում է սեփական հայրենիքում անձանց անվտանգ կյանքի ու արժանապատիվ գոյության, կրթության, սեփականության, տնտեսական, մշակութային և բոլոր այլ իրավունքների երաշխավորման ու ապահովման շարունակական մաքառման մեր ուղին։ Մարդու իրավունքները համընդհանուր են և գործում են անկախ աշխարհագրությունից, դրոշներից ու սահմաններից, անկախ ազգությունից, էթնիկ, ռասայական, կրոնական պատկանելիությունից կամ այլ հատկանիշներից։ Ահա այս արժեքների ու սկզբունքների վրա է խարսխված Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը։ Չափազանց կարևոր է անձամբ Ձեր առաքելությունը՝ միտված հակամարտության տևական չլուծման պայմաններում անձանց բոլոր իրավունքների և ազատությունների ապահովմանը։ Բարձր գնահատելով մեր երկու հաստատությունների առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ և մաղթում խաղաղություն ու բարեկեցություն։

0 comments

Comentários


bottom of page