Search

Ո՞ր պետություններն ու կազմակերպություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Այսօր ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների ոգեկոչման օրը: Այսօր լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը:Մեկ դար անց էլ Թուրքիան դեռևս շարունակում ժխտողական իր քաղաքականությունը:Սակայն այս տարիների ընթացքում բազմաթիվ երկրներ ճանաչել և դատապարտել են այդ ոճրագործությունը: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ[ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։

ԱՄՆ-ն երեք անգամ (1916] 1919], 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։ «Հաշվի առնելով մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի նոր հանցագործությունները՝ Դաշնակից պետությունների կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր դռանը այս հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամների անձնական պատասխանատվության մասին, ինչպես նաև այն գործակալների, որոնք ներգրավված են այդ սպանություններում»- 1915 թվականի մայիսի 25: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության համատեղ հռչակագիր:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին։

Ներկայացնում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը: Խորհրդարանական որոշումներ, օրենքներ և հռչակագրեր • Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձև - 13 փետրվարի, 2020թ. • ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև - 12 դեկտեմբերի, 2019թ. • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև - 30 հոկտեմբերի, 2019թ. • Հանրապետության Ասամբլեայի (Պորտուգալիայի խորհրդարանի) դիրքորոշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ - 26 ապրիլի, 2019թ. • Իտալիայի Պատգամավորների պալատի նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը - 10 ապրիլի, 2019թ. • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին - 10 ապրիլի, 2019թ. • Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի՝ Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև - 26 ապրիլի, 2017թ. • Դանիայի խորհրդարանի բանաձև - 26 հունվարի, 2017թ. • Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթի՝ Ֆրանսիայի Սենատի կողմից հաստատում - 14 հոկտեմբերի, 2016թ. • Իսրայելի Պետության Կնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի բանաձև - 01 օգոստոսի, 2016թ. • Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի բանաձև - 02 հունիսի, 2016թ. • Պարագվայի Հանրապետության Սենատի բանաձև - 29 հոկտեմբերի, 2015թ. • Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 հուլիսի, 2015թ. • Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի բանաձև - 29 մայիսի, 2015թ. • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, խորհրդարանի բանաձև - 6 մայիսի, 2015թ. • Ռուսաստանի Դաշնություն, Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 24 ապրիլի, 2015թ. • Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն - 23 ապրիլի, 2015թ. • Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն՝ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ - 22 ապրիլի, 2015թ. • Եվրոպական խորհրդարանի բանաձև` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 15 ապրիլի, 2015թ. • Չեխիայի Հանրապետություն, Խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի բանաձև՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 14 ապրիլի, 2015թ. • Չիլի, Պատգամավորների պալատի բանաձև - 14 ապրիլի, 2015թ. • Հռոմի սրբազան քահանայապետ Ն. Ս. Ֆրանցիսկոսի հայտարարություն Վատիկանում պատարագի ժամանակ - 12 ապրիլի, 2015թ. • Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի բանաձևեր - 27 նոյեմբերի, 2014թ. • Շվեդիայի խորհրդարանի բանաձև - 11 մարտի, 2010թ. • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում - 4 մարտի, 2010թ. • ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշում - 19 նոյեմբերի 2007թ. • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում - 10 հոկտեմբերի, 2007թ. • Չիլի, Սենատի որոշում - 7 հուլիսի, 2007թ. • Արգենտինա, օրենք - 15 հունվարի, 2007թ. • Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարություն -19 ապրիլի, 2006թ. • Լիտվա, Ասամբլեայի որոշում - 15 դեկտեմբերի, 2005թ. • Եվրոխորհրդարանի որոշում - 28 սեպտեմբերի, 2005թ. • Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշում - 14 հուլիսի, 2005թ. • Գերմանիա, Խորհրդարանի որոշում - 15 հունիսի, 2005թ. • Արգենտինա, Սենատի որոշում - 20 ապրիլի, 2005թ. • Լեհաստան, Խորհրդարանի որոշում - 19 ապրիլի, 2005թ. • Նիդերլանդներ, Խորհրդարանի որոշում - 21 դեկտեմբերի, 2004թ. • Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշում - 30 նոյեմբերի, 2004թ. • Կանադա, Համայնքների պալատի որոշում – 21 ապրիլի, 2004թ. • Արգենտինա, Սենատի հռչակագիր - 31 մարտի, 2004թ. • Ուրուգվայ, օրենք - 26 մարտի, 2004թ. • Արգենտինա, օրինագիծ - 18 մարտի, 2004թ. • Շվեյցարիա (Շվեյցարական կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշում - 16 դեկտեմբերի, 2003թ. • Արգենտինա, Սենատի որոշում - 20 օգոստոսի, 2003թ. • Կանադա, Սենատի որոշում - 13 հունիսի, 2002թ. • Եվրոխորհրդարանի որոշում - 28 փետրվարի, 2002թ. • Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի հռչակագիր, ՀՀ Ս. Էջմիածին - 27 սեպտեմբերի, 2001թ. • Հովհաննես Պողոս II-ի աղոթք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում - 26 սեպտեմբերի, 2001թ. • Ֆրանսիա, օրենք - 29 հունվարի, 2001թ. • Իտալիա, Պատգամավորների պալատի որոշում - 16 նոյեմբերի, 2000թ. • Եվրոխորհրդարանի որոշում - 15 նոյեմբերի, 2000թ. • Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ - 7 նոյեմբերի, 2000թ. • Լիբանան, Խորհրդարանի որոշում - 11 մայիսի, 2000թ. • Շվեդիա, Խորհրդարանի զեկույց - 29 մարտի, 2000թ. • Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ - 28 մայիսի, 1998թ. • Բելգիա, Սենատի որոշում - 26 մարտի, 1998թ. • Լիբանան, Պատգամավորների պալատի որոշում - 3 ապրիլ, 1997թ. • ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, որոշում 3540 - 11 հունիսի, 1996թ. • Հունաստան, Խորհրդարանի որոշում - 25 ապրիլ ի, 1996թ. • Կանադա, Համայնքների պալատի որոշում - 23 ապրիլի, 1996թ. • Ռուսաստան, Դումայի որոշում - 14 ապրիլի, 1995թ. • Արգենտինա, Սենատի որոշում - 5 մայիսի,1993թ. • Եվրոխորհրդարանի որոշում - 18 հունիսի, 1987թ. • ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 247 - 12 սեպտեմբերի, 1984թ. • Կիպրոս, Ներկայացուցիչների պալատի որոշում - 29 ապրիլի, 1982թ. • Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 օգոստոսի, 1975թ. • ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 148 - 9 ապրիլի, 1975թ. • Ուրուգվայ, Սենատ և Ներկայացուցիչների պալատ, որոշում - 20 ապրիլի, 1965թ. • ԱՄՆ Սենատի որոշում 359 - 11 մայիսի, 1920թ. • ԱՄՆ Կոնգրեսի Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919թ. • ԱՄՆ Սենատ, կից որոշում 12 - 9 փետրվարի, 1916թ. • Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, համատեղ հռչակագիր - 24 մայիսի, 1915թ. Կազմակերպություններ • Ազգերի Անդյան միության խորհրդարանի կողմից (Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու) Հայոց ցեղասպանության ճանաչում - 20 սեպտեմբերի, 2016թ. • Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, Գլխավոր քարտուղարի հայտարարություն - 24 ապրիլի, 2015թ. • Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն - 9 ապրիլի, 2007թ. • Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ -24 ապրիլի, 2006թ. • Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույց TARC-ի համար -10 փետրվարի, 2003թ. • YMCA-ի Եվրոպական դաշինք - 20 հուլիսի, 2002թ. • Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր - 24 ապրիլի, 2001թ. • Մարդու իրավունքների լիգա - 16 մայիսի, 1998թ. • Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր -24 ապրիլի, 1998թ. • Ցեղասպանագետների ասոցիացիա -13 հունիսի, 1997թ. • Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ - 24 ապրիլի, 1996թ. • Ամերիկայի հրեական համայնքների միություն - 7 նոյեմբերի, 1989թ. • ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության և խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողով - 2 հուլիսի, 1985թ. • Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում -16 ապրիլի, 1984թ. • Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ - 10 օգոստոսի, 1983թ. • ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում - 9 դեկտեմբեր, 1948թ. • ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց - 28, մայիսի, 1948թ. Նահանգային օրենսդիր մարմիններ, ինքնակառավարման մարմիններ, քաղաքային խորհուրդներ ԱՄՆ • Ալաբամա • Ինդիանա • Այովա • Տեխաս • Վայոմինգ • Ալյասկա • Արիզոնա • Արկանզաս • Կալիֆոռնիա • Կոլորադո • Կոնեկտիկուտ • Դելավեր • Ֆլորիդա • Ջորջիա • Այդահո • Իլլինոյիս • Կանզաս • Կենտակի • Լուիզիանա • Մեն • Մերիլենդ • Մասաչուսեթս • Միչիգան • Մինեսոտա • Միսսուրի • Մոնտանա • Նեբրասկա • Նևադա • Նյու Հեմփշիր • Նյու Ջերսի • Նյու Մեքսիկո • Նյու Յորք • Հյուսիսային Կարոլինա • Հյուսիսային Դակոտա • Օհայո • Օկլահոմա • Օրեգոն • Փենսիլվանիա • Ռոդ Այլենդ • Հարավային Կարոլինա • Թենեսի • Տեխաս • Յուտա • Վերմոնտ • Վիրջինիա • Վաշինգտոն • Վիսկոնսին • Հարավային Դակոտա • Հավայ • Արևմտյան Վիրջինիա Ավստրալիա • Նոր Հարավային Ուելսի նահանգ Արգենտինա • Կորդոբայի նահանգ • Բուենոս Այրեսի նահանգ Կանադա • Բրիտանական Կոլումբիա • Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը) • Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը) Շվեյցարիա • Ժնևյան կանտոն • Վոդ կանտոն Մեծ Բրիտանիա • Ուելս Իտալիա • Տոսկանայի նահանգային խորհուրդ • Լացիոյի նահանգային խորհուրդ • Սիցիլիայի նահանգային խորհրդարան • Տոլֆայի քաղաքային խորհուրդ • Բերտիոլոլի քաղաքային խորհուրդ • Ուդինեի քաղաքային խորհուրդ • Սեստո Սան Ջիովանիի քաղաքային խորհուրդ • Սալգարեդայի քաղաքային խորհուրդ • Բելլունոյի քաղաքային խորհուրդ • Հռոմի քաղաքային խորհուրդ • Մասսա Լոմբարդայի քաղաքային խորհուրդ • Ջենովայի քաղաքային խորհուրդ • Թիենեի քաղաքային խորհուրդ • Կաստելսիլանոյի քաղաքային խորհուրդ • Ֆիրենցեի քաղաքային խորհուրդ • Ռավեննայի քաղաքային խորհուրդ • Ֆելտրեի քաղաքային խորհուրդ • Վենետիկի քաղաքային խորհուրդ • Իմոլայի քաղաքային խորհուրդ • Ֆաենցայի քաղաքային խորհուրդ • Պարմայի քաղաքային խորհուրդ • Սոլառոլոյի քաղաքային խորհուրդ • Վիլլաֆրանկա Պադովանայի քաղաքային խորհուրդ • Միլանի քաղաքային խորհուրդ • Պոնտե դի Պիավեի քաղաքային խորհուրդ • Կոնսելիչեի քաղաքային խորհուրդ • Լուջոյի քաղաքային խորհուրդ • Ս. Ստինո Լիվենցայի քաղաքային խորհուրդ • Կոտինյոլայի քաղաքային խորհուրդ • Ասիաոյի քաղաքային խորհուրդ • Ագաթա Սուլ Սանտեռնոյի քաղաքային խորհուրդ • Մոնտեռֆոռտե Դ՛Ալպոնեի քաղաքային խորհուրդ • Պադովայի քաղաքային խորհուրդ • Մոնտորսո Վիչենտինոյի քաղաքային խորհուրդ • Ֆուսինյանոյի քաղաքային խորհուրդ • Բանյակավալլոյի քաղաքային խորհուրդ • Ռոսսիի քաղաքային խորհուրդ • Սանգուինետտոյի քաղաքային խորհուրդ • Կամպոնոգարայի քաղաքային խորհուրդ Իսպանիա • Նավառա • Կատալունիա • Բասկերի երկիր • Բալեարիկ կղզիներ • Բուրգոս • Ալկորկոն • Վալենսիա • Կույերա • Վիյենա • Տոռենտե • Սաբադել • Մալագա • Բենալմադենա • Սորիա • Միսլատա • Բուրխասոտ • Բետերա • Պինտո • Չիրիվեյա • Սան Սեբաստիան • Բասկերի երկիր • Սանտա Մարգարիտա ի Մոնխոս • Ալդայա • Մերիդա • Պայպորտա • Ալիկանտե • Օնտինյենտ Բելգիա • Ֆլանդրիայի խորհրդարանի բանաձև Ավստրիա • Վիեննա Ուկրաինա • Լուգանսկի մարզի Սվատովեի քաղաք Մեքսիկա • Միչոական նահանգ

«Փաստ». Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ

Ազգն է, որ կերտելու է պետականության ապագան. Նաիրի Հոխիկյան

Եղանակը Հայաստանում

Իշխանությունները պարտավոր են բացատրել սահմանների հետ կապված ինչ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ

ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր փաստեր

Տեղի է ունեցել Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Դեկտեմբերի 1-ից Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը կբացվեն բեռնատարների համար

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: