Ո՞վ եք դուք, որ մեր ծնողների, մեր և մեր եկող սերունդների անունից տաք Արցախը. Աննա Գրիգորյան

2 տարի իշխանությունը խոսում է խաղաղության դարաշրջան բացելու մասին, հիմա խաղաղությունը հեռու է քան, երբեւէ, անվտանգության խնդիրները առավել մեծ են, քան երբեւէ։ Այս մասին հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։«Այս ընթացքում իշխանությունները խաղաղությա անվան տակ տվեցին նոր զոհեր, մարդաթափված բնակավայրեր: Ադրբեջանցիները քայլելով մտան եւ գրավեցին Սեւ լճի մի մասը, երբ որ Փաշինյանը այստեղ կանգնած ասում էր` հո կռիվ չենք անի, խաաղաղության ենք գնում, մտան Ներքին Հանդ, էլի ոչինչ: Հիմա էլ ասում են խաղաղության գինն Արցախն է, եթե կարճ բանաձեւենք, ասում են` Արցախը տանք, Հայաստանը պահենք: Նախ, ո՞վ եք դուք, որ մեր ծնողների, մեր եւ մեր եկող սերունդների անունից տաք Արցախը,Եռաբլուրում հանգչած տղաների զոհողություններն առոչինչ անելով, երկրորդը` Արցախը մեր անվտանգության բարձիկն էր հողի վրա, հիմա էլ մեր անվտանգության բարձիկն է բանակցություններում: Արցախի հանձնման մասին փաստաթուղթ ստորագրելուց հետո սեղանին հայտնվելու է փաստաթուղթ Սյունիքի վերաբերյալ, հետո Գեղարքունիքի վերաբերյալ, հետո ընդհանրապես Հայաստանի վերաբերյալ»,-ասաց նա:Պատգամավորը հավելեց, որ խաղաղության պայմանագիրը դեռ խաղաղություն չի նշանակում, իսկ նոր ստորագրվող պայմանագիրը լինելու է նոր կապիտուլյացիա, իսկ մեր երկրին պետք է են անվտանգության երաշխիքներ «գետնի վրա»:
Comments