Search

Ուրախ ենք որ ՀՀ-ում նոր, երիտասարդ և հավակնոտ կառավարություն է․ ՄԱԿ-ի ՄՄԿ ղեկավար


Միգրացիոն ծառայությունում այսօր հյուրընկալվել էր ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հարավարևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արգենտինա Սաբադոշը (նստավայրը՝ Վիեննա)։ ՄԾ պետ Ա. Ղազարյանը, ողջունելով գործընկերոջը Հայաստանում, ներկայացրեց, որ 2017-2021 թթ-ի միգրացիոն ռազմավարությունն ու դրա գործողությունների ծրագիրն ուժի մեջ են, սակայն պետության առաջնահերթություններն են փոխվել դրանցում։ «Եվ ես կուզեի, որ մեր միջազգային գործընկերները նկատի ունենան մեր կարիքներն ու առաջնահերթությունները, որովհետև սովորաբար նրանք աշխատել են առանց առանց հաշվի առնելու պետության օրակարգը, որը, կարծում եմ, վատ փորձառություն է»,-ասաց նա։ «Մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանին՝ ծանոթացնելու տարածաշրջանի լավագույն փորձին, կազմակերպելու փորձի փոխանակման, աշխատանքներում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացման միջոցառումներ»,-նշեց Ա.Սաբադոշը։ «Շնորհակալ ենք պատրաստակամության համար և բարձր ենք նահատում ՄՄԿ-ՄԾ համագործակցությունը։ Փորձի փոխանակման տեսանկյունից կարևորում ենք մեր համագործակցությունը Վրաստանի հետ, քանի որ շատ գործընթացներ մեր երկրներում նման են. որոշ դեպքերում մենք ընդօրինակելու կետեր ունենք, որոշ դեպքերում՝ մեր գործընկերները մեզնից»,-ասաց Ա. Ղազարյանը՝ հավելելով, որ Ծառայությունը ձգտում է նոր, ստեղծարար մոտեցում ձևավորել ոլորտում և լիաույս է՝ ունենալու ավելի լավ փորձառություն, հնարավոր է նաև՝ լավագույնը տարածաշրջանում։ «Մենք ուրախ ենք՝ արձանագրելու, որ Հայաստանում նոր, երիտասարդ և հավակնոտ կառավարություն է»,-նշեց Ա. Սաբադոշը։ ՄՄԿ տարածաշրջանային ղեկավարը կարևորեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) պահանջները, ինչպես նաև 2018 թ-ին Մարաքեշում ստորագրված Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ հռչակագրի դրույթները՝ նկատելով, որ դրանք բավականին ընդհանուր ձևակերպումներ են և կիրարկվելու լայն հնարավորություններ են ընձեռում։ «ՀՀ կառավարության ծրագրում մի ամբողջական գլուխ կա՝ նվիրված միգրացիային, որը լիովին համահունչ է Ձեր նշած փաստաթղթերի բովանդակությանը»,-նշեց ՄԾ պետը։

Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը և վրաստանյան գրասենյակի ղեկավար Սանյա Չելեբիկ Լուկովացը։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia