Search

Ուսումնական տարվա արդյունքների ամփոփում

4-րդ զորամիավորումում անցկացվել է 2019թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը, զորամասերի հրամանատարները, Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսարը և այլք: Զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները, ներկայացրել ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, մարտական պատրաստականության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության, թիկունքի և տեխնիկական ծառայությունների վիճակը, նշել թերություններն ու առկա խնդիրները, առաջարկել դրանց լուծման ուղիները: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Բուդաղյանը համապատասխան հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ, խրախուսել լավագույն ստորաբաժանումներին և ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia