Ուսանողների և մասնագետների համար նախատեսված անվճար ամառային դպրոցն ընդունում է հայտեր
- Anews
- Aug 1, 2023
- 1 min read

«Ներածություն․ Բարձր արտադրողականությամբ հաշվարիներ (HPC) և Ամպային հաշվարկներ (Cloud Computing)» ամառային դպրոցը, որը նախատեսված է ապահովելու ուսանողներին և մասնագետներին HPC և Cloud Computing ոլորտների բազային գիտելիքներով, ընդունում է հայտեր:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023-ի օգոստոսի 2-ը՝ ժ․ 12։00-ը լրացնել հետևյալ առցանց հայտաձևը:
Նախաձեռնությունը նպատակ ունի մասնակիցներին զինել այնպիսի գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են տարբեր հաշվողական համակարգերի հզորություններն արդյունավետ օգտագործելու և գիտական հետազոտությունների, ինժեներական սիմուլյացիաների և տվյալների վերլուծության գործընթացների արագացումն ապահովելու համար:
Ծրագիրը բաղկացած է դասախոսությունների, գործնական սեմինարների, խմբային նախագծերի և ինտերակտիվ քննարկումների համակցությունից՝ HPC-ի, Cloud Computing-ի և մեթոդների ամբողջական ըմբռնումը դյուրացնելու նպատակով:
Ծրագիրը ներառում է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ներածություն և Հայաստանի գերհամակարգային կենտրոնի հնարավորությունները, ամպային հաշվարկների (Cloud Computing) և վիրտուալիզացիայի ներածություն, ամպային անվտանգություն, զուգահեռ ծրագրավորման հիմունքները՝ հաղորդագրության փոխանցման ինտերֆեյսի (MPI) և շղթաների (threading) (OpenMP) օգտագործմամբ, այց Ինժեներական քաղաք և այնտեղ գործող թանգարաններ:
Ծրագրին կարող են մասնակցել HPC և Cloud Computing ոլորտով հետաքրքրված այն ուսանողները, սկսնակ մասնագետները, գիտնականներն ու հետազետողներն, ովքեր ունեն հիմնարար գիտելիքներ համակարգչային գիտության, ճարտարագիտության, մաթեմատիկայի և հարակից ոլորտում, ունեն Unix միջավայրում աշխատելու բազային հմտություններ, տիրապետում են C++/C կամ Fortran ծրագրային լեզուեներին և ծանոթ են դրանց հիմնական գաղափարներին (e.g. variables, statements, control structures, subroutines, modules/classes):
Comments