Ուկրաինացիները կոչ են արել նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը

Ուկրաինացիները պետք է 25 տոկոսով կրճատեն էլեկտրաէներգիայի սպառումը ժամը 17:00-ից 22:00-ը՝ պլանային անջատումներից խուսափելու համար։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Դենիս Շմիհալը, փոխանցում է UNIAN-ը։ «Պլանավորված անջատումներից խուսափելու համար մենք պետք է հասնենք էլեկտրաէներգիայի սպառման գիտակցված կրճատմանը ժամը 17:00-ից մինչեւ 22:00՝ ամբողջ Ուկրաինայում: Ուստի տնտեսվարողներին կոչ ենք անում միանալ գիտակցված սպառմանը եւ նշված ժամանակահատվածում՝ ժամը 17:00-ից 22:00-ը, անջատել լուսավորված արտաքին գովազդը եւ էներգիա սպառող այլ սարքերը։ Այս պատասխանատու մոտեցումը թույլ է տալիս նվազագույնի հասցնել անջատումների ժամանակացույցի օգտագործումը»,- ասել է նա: Շմիգալը ուկրաինացիներին կոչ է արել նաեւ՝ երեկոյան ժամերին նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը։ «Խոսքը մթության մեջ նստելու մասին չէ: Նվազագույնի հասցրեք էլեկտրական վառարանների, էլեկտրական թեյնիկների, էլեկտրական գործիքների, տաքացուցիչների եւ օդորակիչների, վառարանների եւ արդուկների, միկրոալիքային վառարանների, սրճեփների, լվացքի եւ աման լվացող մեքենաների օգտագործումը»,- նշել է նա։
Commenti