Ուկրաինան հայտ է ներկայացնում արագացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու համար․ Զելենսկի
- Anews
- Oct 1, 2022
- 1 min read

Սեպտեմբերի 30-ին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան հայտ է ներկայացնում արագացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ «Դե ֆակտո մենք արդեն անցել ենք մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ։ Դե ֆակտո մենք արդեն ապացուցել ենք համատեղելիությունը Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին։ Այսօր Ուկրաինան դա դե յուրե անելու հայտ է ներկայացնում։ Մի գործընթացով, որը համահունչ կլինի մեր արժեքին՝ մեր ողջ համայնքի պաշտպանության համար: Արագացված կարգով»,- ասել է Զելենսկին։
Comments