top of page

Ուկրաինան հայտնել է Խարկովում ռուսական զորքերի հրթիռային հարվածների մասին

  • Anews
  • Feb 5, 2023
  • 1 min read

Կիրակի օրը՝ փետրվարի 5-ին, ռուսական զորքերը հրթիռային հարձակում են իրականացրել Խարկովի վրա, հայտնում է УНИАН-ը։

Խարկովի մարզային պետական ​​վարչակազմի նախագահ Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարվածը հասցվել է քաղաքի կենտրոնական հատվածին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Խարկովում արձակվել է С-300 հրթիռ։

Ավելի ուշՍինեգուբովը հավելել է, որ քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի շենքում հրդեհ է եղել, եւ արդեն հայտնի է երեք զոհի մասին․ 54-ամյա կին եւ երկու տղամարդ՝ 51 եւ 55 տարեկան։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ Խարկովի կենտրոնի վրա երկու հրթիռ է ընկել։



 
 
 

Comments


bottom of page