Ուկրաինան խոսել է 8-9 ամսում 60 մլն տոննա հացահատիկի արտահանման մասին
Տնտեսական հարցերով Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեգ Ուստենկոն ասել է, որ Ուկրաինան ութից ինը ամսում կարող էր 60 մլն տոննա հացահատիկ արտահանել, եթե նավահանգիստները չարգելափակվեին, սակայն Ռուսաստանի հարվածը Օդեսայի նավահանգստին ցույց է տվել, որ դա այնքան էլ հեշտ չի լինի, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Նա նշել է, որ Ուկրաինան կարող է 9,7 միլիարդ եվրո վաստակել՝ վաճառելով 20 միլիոն տոննա հացահատիկ սիլոսներից եւ 40 մլն տոննա նոր բերքից եւ հավելել,ո ր 60 միլիոն տոննա բերքի 20 միլիոնը նախատեսված է ներքին սպառման համար: «Եթե նավահանգիստներն այժմ ապաշրջափակված լինեին, եւ նրանք ասեին, որ մենք պետք է տեղափոխենք 60 միլիոն տոննա հացահատիկ, ապա ութից ինը ամսվա ընթացքում կփոխադրեինք այն: Սակայն, հաշվի առնելով, թե ինչ է անում Ռուսաստանը Սեւ ծովում, երեկվա հարվածը ցույց է տալիս, որ այս մեխանիզմը չի աշխատի»,- շեշտել է Ուստենկոն եւ հավելել, որ ներկայիս արագությամբ իրենցից 20-ից 24 ամիս կպահանջվի`հացահատիկի արտահանման համար:
Comments