top of page

Ուկրաինան Իրանի դեմ բողոք կներկայացնի Միջազգային քրեական դատարան

  • Anews
  • Mar 3, 2023
  • 1 min read

Ուկրաինան Իրանի դեմ բողոք կներկայացնի Միջազգային քրեական դատարան. Այս մասին հայտնում է «РБК-Ուկրաինան»՝ հղում անելով Al Arabiya-ին վարչապետ Դենիս Շմիգալի տված հարցազրույցին։ Կիեւը կպնդի, որ դատարանը քննարկի Ռուսաստանին անօդաչու սարքեր տրամադրելու հարցը, որոնք Մոսկվան, ըստ ուկրաինական իշխանությունների, օգտագործել է Ուկրաինայի էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակվելու համար։ «Մենք մտահոգված ենք ռազմական հանցագործությունների կատարմանը Իրանի մասնակցությունից եւ կհասնենք նրան, որ Թեհրանը մեղսակից ճանաչվի»,- ասել է Շմիգալը:

 
 
 

Comments


bottom of page