top of page
Search

Ուկրաինան Իրանին կոչ է արել ՌԴ ագրեսիան հրահրող հայտարարություններ չանել


Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանի Իսլամական Հանրապետությանը`զերծ մնալ հայտարարություններից կամ քայլերից, որոնք կնպաստեն Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային: Այս մասին «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին ասել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։ «Ռուսաստանի Դաշնության դեմ իբր հարձակում նախապատրաստելու վերաբերյալ ցանկացած մեղադրանք անհիմն է եւ մանիպուլյատիվ։ Մենք կոչ ենք անում իրանական կողմին զերծ մնալ հայտարարություններից կամ քայլերից, որոնք կնպաստեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիային»,- ասել է Նիկոլենկոն: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել նաեւ Իրանի վերաբերմունքի փոփոխության վերաբերյալ`նշելով, որ պատերազմի սկզբում Իրանը չեզոք դիրքորոշում ուներ եւ հանդես էր եկել հրադադարի եւ քաղաքական ու դիվանագիտական ​​կարգավորման օգտին, ինչը փոխվել է: Նա նշել է, որ ՌԴ-ի քայլերի խրարուսումը նպաստում է ո՛չ միայն ՌԴ-Ուկրաինա պատերազմի շարունակականությանը, այլեւ՛ հիմք է ստեղծում աշխարհի այլ տարածաշրջաններում խաղաղության եւ անվտանգության ապակայունացմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ընթացքում, ասել էր, որ եթե ՆԱՏՕ-ն Ուկրաինայում չկանխեր գործողութունները, որոշ ժամանակ անց նրանք կսկսեին նույն պատերազմը Ղրիմի հարցի պատրվակով:

0 comments

Comments


bottom of page