Ուկրաինան Իսրայելին պաշտոնապես կխնդրի ՀՕՊ համակարգեր փոխանցել
Ուկրաինան Իսրայելին պաշտոնապես կխնդրի ՀՕՊ համակարգեր փոխանցել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Այսօր Ուկրաինան պաշտոնական նոտա կուղարկի Իսրայելի կառավարությանը՝ խնդրելով անհապաղ տրամադրել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր եւ սկսել բարձրորակ համագործակցություն՝ Ուկրաինայի համար համապատասխան տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար»,-ասել է Կուլեբան։
«Դուք գիտեք, որ Իրանը կարմիր գիծ է Իսրայելի համար։ Եվ այն բանից հետո, երբ Իրանը, փաստորեն, ուղղակիորեն մեղսակից դարձավ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությանը, կարծում եմ, որ Իսրայելում յուրաքանչյուրը, ով դեռեւս կասկածներ ունի Ուկրաինային օգնել-չօգնելու հարցում, այդ երկմտանքները, տեսականորեն, պետք է փարատվեն։ Եվ մենք կաշխատենք դրա վրա մեր իսրայելցի գործընկերների հետ»,-ընդգծել է Կուլեբան։
Նրա խոսքով, եթե Իսրայելի քաղաքականությունը «իրոք բաղկացած է Իրանի ապակառուցողական գործողություններին հետեւողական հակազդելուց, ապա եկել է ժամանակը, որ Իսրայելը բացահայտորեն բռնի Ուկրաինայի կողմը»:
ความคิดเห็น