top of page

Ուկրաինան Թուրքիային մարդասիրական օգնություն կցուցաբերի երկրաշարժից հետո

  • Anews
  • Feb 7, 2023
  • 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիային Ուկրաինայի կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է երեքշաբթի Զելենսկու կայքում: Հրամանագրի համաձայն՝ Թուրքիային մարդասիրական օգնություն պետք է ապահովի Ուկրաինայի նախարարների կաբինետը։ «Երկրաշարժի հետեւանքով Թուրքիայի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակի հետեւանքների հաղթահարմանն աջակցելու նպատակով «մարդասիրական օգնության մասին» Ուկրաինայի օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ որոշում եմ մարդասիրական օգնություն տրամադրել Թուրքիայի Հանրապետությանը»,-ասվում է փաստաթղթի տեքստում:

 
 
 

Comments


bottom of page