Ուկրաինայում պատերազմը կարող է դադարեցվել մեկ շաբաթում. Lուկաշենկո
Ուկրաինայում պատերազմը կարող է դադարեցվել մեկ շաբաթում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Ամեն ինչ կախված է ԱՄՆ-ից եւ Մեծ Բրիտանիայից: Եթե հասկանում եք եւ համաձայն եք, որ վաղը պետք է նստել սեղանի շուրջ եւ պայմանավորվել, հավատացեք, մեկ շաբաթվա ընթացքում կպայմանավորվենք․․․Պատերազմը միշտ էլ վատ է: Հետո կպարզենք, թե ով է մեղավոր։ Ամեն օր մարդիկ են մահանում։ Եկեք դադարեցնենք պատերազմը եւ պայմանավորվենք»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը սկսվել է, բայց հետո դադարեցվել։ «Զելենսկին արգելել է բանակցություններ վարել։ Նա ինքնուրույն չէ։ Իսկ այսօր ֆեյքեր են տարածվում, մեղադրում միմյանց։ Հազարավոր մարդիկ են ամեն օր մահանում, այդ թվում՝ անմեղ քաղաքացիական անձինք։ Ուստի եկեք դադարեցնենք այս հակամարտությունը»,-հորդորել է Լուկաշենկոն։
Comments