top of page

Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել

  • Anews
  • Dec 17, 2022
  • 1 min read

Բելառուսում օդ են բարձրացել ինքնաթիռները, Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինայում օդային տագնապ հայտարարելու մասին սոցցանցերում հաղորդել են մարզային զիվարչակազմերի ղեկավարները, գրում է УНИАН-ը։ Մասնավորապես, Ժիտոմիրի մարզային զինվարչակազմը հայտնել է, որ Բելառուսում օդ են բարձրացել ինքնաթիռները։ Նա կոչ է արել չանտեսել օդային տագնապի ազդանշանները։ Օդային տագնապ է հայտարարվել նաեւ Կիրովոգրադում, Պոլտավայում, Զապորոժիեում, Նիկոլաեւում, Չեռնիգովում, Չերկասում, Խերսոնում, Իվանո-Ֆրանկովսկիում, Չեռնովցիում, Ռովենսկում, Տերնոպոլում եւ Կիեւում։ Բելառուսի Մաչուլիշչիի եւ Բառանովիչի օդանավակայաններից ռուսական կործանիչներ են օդ բարձրացել։ Երեկ առավոտյան Ուկրաինան հայտնել է ռուսական լայնածավալ հրթիռային հարձակման մասին։ Օդային տագնապը տեւել է ավելի քան չորս ժամ։ Ուկրաինայի մի քանի շրջաններում էներգաբլոկերի ուղղությամբ հարվածների արդյունքում վթարային անջատումներ են իրականացվել։

 
 
 

Comments


bottom of page