Ուկրաինայի նավահանգիստները գյուղատնտեսական մթերքներով հինգ նավ է լքել

Ուկրաինական գյուղատնտեսական ապրանքներով հինգ նավ լքել է նավահանգիստները եւ դեպի Ստամբուլ է ուղեւորվում՝ «մթերային գործարքի» շրջանակներում, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ «Ուկրաինական նավահանգիստներից եգիպտացորենի եւ ցորենի բեռներով հինգ նավ է դուրս եկել, երկուսը՝ Յուժնիից, երեքը՝ Չեռնոմորսկից։ Բացի այդ, այսօր Համատեղ կոորդինացիոբ կենտրոնը կստուգի չորս նավերը, որոնք կմեկնեն ուկրաինական նավահանգիստներ»,- հայտնել են գերատեսչությունում։ Հուլիսի 22-ին Ստամբուլում բազմակողմ համաձայնագրեր են ստորագրվել արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացման եւ ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ։ Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից կնքված գործարքն Սեւ ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից, ուկրաինական հացահատիկի, պարենի եւ պարարտանյութի արտահանում է նախատեսում։
Comments