top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ուկրաինայի համար բավարար չեն «բաց դռների» մասին ՆԱՏՕ-ի հայտարարությունները. Զելենսկի


Նախագահ Վլադիմիր Զելենսկին հուսով է, որ Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարների հետ կապված կոնկրետ որոշումներ կլինեն։«Ինչ վերաբերում է Վիլնյուսին։ Այսօր պարզապես բաց դռների մասին հռետորաբանության տեսքով Ուկրաինային աջակցելը բավարար չէ։ Մասնավորապես, բավարար չէ մեր պետությանը մոտիվացնելու համար, իսկ ավելի կոնկրետ՝ բավարար չէ մեր զինվորներին մոտիվացնելու համար»,- ասել է Զելենսկին Լվովում Լեհաստանի եւ Լիտվայի նախագահների հետ համատեղ ճեպազրույցում, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։Նա նաեւ նշել է, որ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալը կոնկրետ որոշման լավ օրինակ է, որը մոտիվացնում է Ուկրաինային։ «Մեզ անհրաժեշտ են դեպի առաջ քայլեր; Որոշումը կլինի Վիլնյուսում։ Մենք շատ ենք սպասում հզոր քայլերի։ Մենք ակնկալում ենք ավելին, քան բաց դուռը: Նման բաները մոտիվացնում են, օրինակ՝ ԵՄ-ի թեկնածու լինելը։ Որ այս ամենը ճիշտ է, որ մեզ չեն սնում խոստումներով, որ մեզ իսկապես հավասարների մեջ են տեսնում։ Այս տարի ԵՄ անդամակցության երկխոսության բացումը մոտիվացնում է պայքարելու։ Ճիշտ այնպես, ինչպես Վիլնյուսի գագաթաժողովում դեպի առաջ քայլերը»,- ասել է նա։

0 comments

Comments


bottom of page