Ուկրաինայի դեսպանատունը ցավակցել է 15 հայ զինվորների մահվան կապակցությամբ
Ուկրաինայի դեսպանատունը ցավակցություն է հայտնել 15 հայ զինվորների մահվան կապակցությամբ։ «Ուկրաինայի դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում 2023 թվականի հունվարի 19-ի ողբերգության համար, որը խլեց 15 հայ զինծառայողի կյանքը։ Մենք կիսում ենք այս անդառնալի կորստյան ցավը։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- գրված է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
Comments