Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով բեռնված 12 նավ է դուրս եկել
Ուկրաինական նավահանգիստներից պարենով բեռնված 12 նավ է դուրս եկել, Twitter-ում գրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։ «ՄԱԿ-ի եւ Թուրքիայի պատվիրակությունները տեսուչների 10 խումբ են տրամադրում՝ «հացահատիկային նախաձեռնության» շրջանակներում 40 նավ ստուգելու համար»,- հայտնել է նա։ Կուբրակովը նշել է, որ չոր բեռների ստուգման ծրագիրն ընդունել է ուկրաինական կողմը, իսկ ռուսական պատվիրակությունը տեղեկացվել է։
Comments