Ուկրաինական ընկերությունը նախատեսում է Թուրքիայի հետ համատեղ ինքնաթիռ արտադրել
Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերությունը ցանկանում է AN-178 ինքնաթիռի արտադրության գործընթացին ներգրավել ոլորտի թուրք մասնագետներին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Այս մասին հայտնել է «Անտոնովի» ղեկավար Օլեքսանդր Լոսը Ուկրաինայի փոխվարչապետի հետ Թուրքիա կատարած այցից օրեր անց: Լոսը հիշեցրել է, որ 2 երկրների միջև ավիաշինական ոլորտում համագործակցությունը սկսվել է դեռևս 2013-ին՝ կապված AN-158 ինքնաթիռների հետ:
«Այն ժամանակվանից սկսած՝ թուրք գործընկերների ու ընկերների հետ սերտ կապի մեջ ենք: Դրա շնորհիվ այսօր բարձրաստիճան ղեկավարները քննարկում են AN-178-ի համատեղ արտադրության հետ կապված համագործակցության ներուժը»,- ասել է Լոսը:
Ըստ Լոսի՝ ինքնաթիռների տեխնիկական համալրման գործընթացում թուրքական ընկերությունների մասնակցությունը պարտադիր պայման է, քանի որ AN-178 ինքնաթիռներ պետք է արտադրվեն նաև թուրքական բանակի ու ոստիկանության համար:
Comments