top of page
Search

Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ ղեկավար

  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Բանակի օրը, հատկապես, շատ կարևոր է, որ ազգովի արձանագրենք և ընդունենք մի քանի պարզ ճշմարտություններ, որոնք կարևոր են մեր հետագա հաջողության համար. ցանկացած ազգ և պետություն դատապարտված է չգոյության, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելության առաջին գրավականը բանակն է. չկա բանակ՝ չկա և չի լինելու պետություն: Ցանկացած բանակ դատապարտված է չգոյության, եթե այն ղեկավարում է պարտությունը հաղթանակ համարող բարոյազուրկ վախկոտը: Օտար, թեկուզ բարեկամ, պետության բանակը երբեք չի պաշտպանի որևէ ազգի ու պետության սահմաններն այնպես, ինչպես իր հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը: Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար: Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ և ազգային արժանապատվություն ունեցողները: Թշնամին տեսել է Հայոց բանակի հաղթական ոգին. տեսել ու սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից, երբ բանակն ունեցել է արժանի ղեկավարներ: Հայրենիքի՝ երբեմնի ազատագրված տարածքները վկա: Բանակի վրա այսօր քար նետողներին ու թերահավատներին ասում եմ որերրորդ անգամ՝ դուք չգիտեք իրական հայկական բանակը: Թշնամուն ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը միֆ համարողները միտումնավոր անարգում են հազարավոր քաջորդիների հիշատակը և գիտակցաբար հուսահատության մղում մեր ժողովրդին: Բանակը, ինչպես և ամբողջ պետությունն անտերության մատնած, միտումնավոր վարկաբեկած և պարտության տարածներից պետությունն ազատագրելը միայն կարող է վերականգնել բանակի երբեմնի փառքն ու պետության լիարժեք ինքնիշխանությունը: Ես գլուխ եմ խոնարհում Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների՝ իմ բազմաթիվ մարտական ընկերների, մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակի առջև: Հավերժ փա´ռք նրանց», - ասվում է ՀՀ երրորդ նախագահի ուղերձում:

0 comments

Comments


bottom of page