Ուզբեկստանն ու Ղազախստանը ընդհանուր սահմանի սահմանագծման մասին պայմանագիր են ստորագրել
Ուզբեկստանի եւ Ղազախստանի նախագահներ Շավքաթ Միրզիյոեւը եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հինգշաբթի պայմանագիր են ստորագրել ընդհանուր սահմանի սահմանագծման մասին, հաղորդում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը: Տոկաեւը դեկտեմբերի 21-22-ը պետական այցով գտնվում է Ուզբեկստանում: «Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը պատմական փաստաթղթեր են ստորագրել՝ դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիր եւ ուզբեկա-ղազախական պետական սահմանի սահմանագծման մասին պայմանագիր»,-ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, երկու երկրների կառավարությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների, խոշոր ընկերությունների մակարդակով ստորագրվել է 15 փաստաթուղթ։ Ղազախստանի եւ Ուզբեկստանի միջեւ սահմանի երկարությունը գերազանցում է 2,1 հազար կիլոմետրը, դրա սահմանագծման շուրջ բանակցությունները կողմերը սկսել են 2003 թվականին:
Comments