Search

Որևէ սոցիալական կառույց չի արձանագրել, որ Խաշթառակում` մահացած 6-ամյա երեխայի ընտանիքում, խնդիր կա


«Հրապարակը» գրում է . «Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի վեցամյա երեխայի մահը ցնցել է բոլորին։ Ընտանիքի պատմությունը դեռևս մի քանի ամիս առաջ հանրայնացվել էր «Կիսաբաց լուսամուտներ»-ի ապրիլի 13-ի եթերում։

Հաղորդաշարի անձնակազմը տեսանկարահանումներ էր կատարել Հակոբջանյանների տանը։ Ընտանիքը հակահիգիենիկ պայմաններում էր ապրում, երեխաները բարձիթողի վիճակում էին ու անխնամ։ Մեկ սենյականոցում մեծացող 7 երեխաներից հինգի մայրը պատմում էր, որ ուտելիքի խնդիր ունեն, ինքն ամբողջ օրը ուտելիք հայթայթելով է զբաղված, դրա համար էլ չի կարողանում մաքրել տունը։ Այդ հաղորդումը դիտելիս պարզ է դառնում, որ երեխաներն այս ընտանիքում անպատշտպան են եղել, ու թերևս չէր լինի այս ողբերգությունը, եթե պատկան մարմինները ժամանակին ուշադրություն դարձնեին ու զբաղվեին նրանցով։

Ավելին, հաղորդավարն անգամ եթերում խնդրել էր Տավուշի մարզպետին՝ տիրություն անել ընտանիքին։ Ինչո՞ւ են անտարբերության մատնել այս ընտանիքին ու երեխաներին․ մեր հարցին մարզպետ Հայկ Չոբանյանը երեկ նախ հերքեց, թե որևէ մեկն իրեն այս ընտանիքի հարցով դիմել է, ապա հավաստիացրեց, որ ընտանիքը տարիներ շարունակ գտնվել է մարզի սոցիալական կենտրոնների հսկողության տակ։

«Նույնիսկ 2015-ին երեխաները մի քանի ամսով գտնվել են ՍՈՍ մանկական գյուղերում, բայց, գիտեք, երեխաների պաշտպանության համակարգում երեխաների ճակատագիրը, խնամքի կենտրոններում իրենց ապրելու իրավունքը տրվում է ծնողի համաձայնությամբ, իսկ երեխայի ծնողը նրանց նորից ետ է տարել տուն, բայց շարունակել են պատկան մարմիններն իրենց հսկողության տակ պահել։ Առայսօր որևէ հաստատության կողմից չի արձանագրվել, որ երեխաների կյանքին սպառնացող վտանգ կա»,- ասաց մարզպետը։ Բայց երեխաները պատմում են, որ բազմիցս ծեծի են ենթարկվել, սա չի՞ նշանակում, որ դուք, պատկան մարմինները թերացել եք։

Մարզպետն ասաց՝ գործ է հարուցվել, ճիշտ կլինի՝ սպասել քննության ավարտին, որից հետո պարզ կդառնա իրականությունը։ Վստահ ենք, որ քննության արդյունքում կպատժվեն պապն ու մայրը, իսկ համապատասխան ծառայությունները ջրից չոր դուրս կգան»։ Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է

5-րդ զորամիավորումում անցկացվել են ուսումնական պարապմունքներ

Իտալիայի կարգավորիչը Google-ին տուգանել է 102 միլիոն եվրոյով

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Բաքվում Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png