top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Որպեսզի հումանիտար ինքնաթիռները թռիչքներ կատարեն Արցախ, աշխարհը պետք է կամք դրսեւորի. Մանե Թանդիլյան



Որպեսզի հումանիտար ինքնաթիռները թռիչքներ կատարեն Արցախ, աշխարհը պետք է դրսևորի համամարդկային արժեքներին հետևելու կամքն ու հստակ որոշումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Արդեն վեցերորդ օրն է՝ իրենց «բնապահպան» ներկայացնող ադրբեջանցիներն անօրինական կերպով փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Առ այսօր Արցախի Հանրապետության 120.000 բնակիչ՝ այդ թվում 30.000 երեխա, շրջափակման մեջ են՝ զրկված առաջին անհրաժեշտության միջոցներից։ Ներկայումս ամբողջությամբ դադարեցված է սննդի, բժշկական պարագաների և վառելիքի մատակարարումն Արցախ: Մինչդեռ Ստեփանակերտում պատրաստ է ամբողջովին գործառնող օդանավակայան, որն այս պահին հնարավորությոն ունի մարդասիրական օգնությամբ ինքնաթիռներ ընդունելու: Փրկության այս ճանապարհը գործածելու համար անհրաժեշտ է միայն միջազգային հանրության վճռականությունը։ Որպեսզի հումանիտար ինքնաթիռները թռիչքներ կատարեն Արցախ, աշխարհը պետք է դրսևորի համամարդկային արժեքներին հետևելու կամքն ու հստակ որոշումը։ Այս ուղղությամբ դիվանագիտական դաշտում տարվող աշխատանքներն ավելի ինտենսիվ բնույթ պետք է կրեն։ Անհրաժեշտ է գործածել բոլոր ջանքերը, ձեռք բերել անհրաժեշտ պայմանավորվածությունները, օգտագործել բոլոր ռեսուրսներն ու միջոցներն այդ վճռական որոշմանը հասնելու համար։ Որպեսզի Ադրբեջանի սադրանքներն այլևս ճգնաժամերի չբերեն, որպեսզի նման կոլապսային իրավիճակներում չհայտնվենք, Արցախում հումանիտար օդային միջանցքի բացումը պետք է դառնա օրակարգային և հրատապ լուծում։ Արցախը, որպես առանձին համայնք պահպանելու համար, օդային ճանապարհն անհրաժեշտություն է»,- նշել է նա։

0 comments

תגובות


bottom of page