Search

Որդուս պոկել, սրտիցս հանել ու հայրենիքիս նվեր եմ տվել. որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել.


«Ես՝ Աստղիկ Հովհաննիսյանս՝ Հայկ Սահակյանի որդեկորույս մայրս,

Դիմում եմ Ձե՛զ:

Ձե՛զ՝

Մայրե՛ր Հայոց՝ Առյուծածին, Հայրե՛ր Հայոց՝ Առյուծածին:

Ոսոխը նորից մեր դուռն է թակել: Ոսոխը նորից դավեր է նյութում: Ոսոխը նորից կոչնակն է զարկել՝ կա՛մ պիտի լինենք, կա՛մ կորչենք անհետ:

Ա՛րդ, Ձեզ եմ դիմում կոչով մայրական՝ մենք պիտի՛ լինենք, ու պիտի լինե՛նք կուռ ու անկոտրում, առավե՛լ հպարտ, առավե՛լ ուժգին, հուժկու և սաստիկ: Ունե՞նք մենք այլ ելք, եթե մեր այս հողը՝ արյամբ ժառանգված ու արյուն դարձած մեր այս օջախը, պահում ենք արյամբ մեր կորյունների: Մենք պիտի՛ լինենք, զի որդուս պոկել, սրտիցս հանել ու հայրենիքիս նվեր եմ տվել:

Որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել: Իմ վիշտը խորն է, բայց ի՛մը չէ միայն՝ քոնն է իմ վիշտը ու բոլորինս: Վիշտն իմ դարձել է մի վիշտ հայրենյաց:

Ու բա՛վ է: Նոր եղե՞ռն՝ է՛լ չի լինելու: Այրվող ցորյաննե՞ր՝ է՛լ չեն լինելու: Արնացած գետե՞ր՝ է՛լ չեն լինելու: Ընկած տաճարնե՞ր՝ ո՛չ, չե՛ն լինելու: 

Մեր Որդվոց կյանքով մեր նոր Արևը նորից կվառվի ալ վառմամբ հրկեզ՝ կյանքով Նաիրյան:

Էլ ո՛չ մի զիջում: #հաղթելենք»

Ինչ պետք է անենք. Վիտալի Բալասանյան

ժամը 18։30-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից կմեկնարկի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»

Անցած օրվա ընթացքում Հայաստանից ավելի քան 1000 փախստական է վերադարձել ԼՂ

Չինական Chang'e 5 տիեզերանավը վայրէջք է կատարել Լուսնի վրա (տեսանյութ)

Որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին. Մանե Թանդիլյան

Անիեր-Մյուր-Սենի քաղաքային խորհրդի բանաձևն Արցախի Հանրապետության ճանաչման մասին

Փաստաբանների պալատի խորհուրդը իշխանությանը հորդորում է գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: