Search

Ոստիկանությունը վարորդական իրավունքի վկայականների մասին հայտարարություն է տարածել


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարորդական իրավունքի վկայականների հետ կապված գործողությունների կատարման նպատակով նույն անձի կողմից նույն գործողության կատարման համար տարբեր էլեկտրոնային հարթակներից Ճանապարհային ոստիկանություն են ներկայացվում մեկից ավելի (երբեմն նաև 10-ից ավելի) հերթագրման դիմումներ, ինչն ինքնաբերաբար ավելացնում է սպասման համար պահանջվող ժամանակը։ Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով հնարավոր կարճ ժամկետներում մատուցել պատշաճ ծառայություն՝ տեղեկացնում ենք, որ 23.09.2020 թվականից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունում վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների համար (վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցում, փոխանակում, կորստի վերականգնում) հերթագրումն իրականացվելու է միայն Ճանապարհային ոստիկանության roadpolice.am էլեկտրոնային հարթակի միջոցով։ Մինչև վերոնշյալ ամսաթիվը այլ հարթակներից ուղարկված հերթագրման դիմումները սպասարկվելու են մինչ այդ գործող կարգով, իսկ 23.09.2020 թվականից՝ այլ հարթակներից ուղարկված հերթագրման դիմումները թողնվելու են առանց քննարկման։

     Հերթագրումն անհրաժեշտ է կատարել Ճանապարհային ոստիկանության roadpolice.am էլեկտրոնային հարթակի «Վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրում» համակարգի միջոցով։


Հայ գերիներին վերադարձնելու հարցը քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների հետ. Ժան-Բատիստ Լեմուան

Փետրվարի 1-ից կգործի «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագիրը

Շարային ստուգատես 1-ին զորամիավորումում

Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի տարեդարձին նվիրված արարողությանը

Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Արայիկ Հարությունյանը Արցախի ոստիկանապետ և ԱԻՊԾ տնօրեն է նշանակել

Հայաստանում իրավիճակն էլ ավելի վատ կլինի հոգեբանական մթնոլորտի տեսանկյունից. Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: