top of page

Ոստիկաններն Արտաշատում հանցավոր խումբ են վնասազերծել

  • Anews
  • Aug 31, 2022
  • 1 min read

Այս տարվա մարտին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում  օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի բնակիչներից կազմված հանցավոր խումբ է գործում, որը զբաղվում է զենք-զինամթերքի եւ ապօրինի թմրամիջոցներիշրջանառությամբ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկաններին հաջողվել է պարզել հանցավոր խմբի անդամների ինքնությունը, թմրամիջոցների  ձեռքբերման աղբյուրը, իրացման եղանակը:

Օգոստոսի 10-ին ոստիկանները Արտաշատի Մարքիս փողոցում հայտնաբերել եւ ձերբակալել են նույն քաղաքի բնակիչ 54-ամյա մի բնակչի: Նրա մոտ երկու փաթեթ է հայտնբերվել: Ձերբակալվածն ասել է, որ դա կրիստալ թմրամիջոց է: Նա կալանավորվել է:

Ոստիկանները պարզել են, որ հանցավոր խմբի անդամներից մեկը զբաղվում է նաեւ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությամբ: Ոստիկանները օգոստոսի 27-ին խուզարկություն են իրականացրել Արտաշատի 34-ամյա բնակչին պատկանող գիշերային ակումբում: Նրա աշխատասենյակում հայտնաբերվել է չորացված, մանրացված կանեփանման զանգվածով 2 փաթեթ:

Բացի այդ հայտնաբերվել է եւս երկու փաթեթ, որտեղ մասնատված «Մակարաով» եւ ՏՏ տեսակի ատրճանակներ էին, նաեւ 18 փամփուշտ: Նա եւս ձերբակալվել է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 
 
 

Comments


bottom of page