Ոսկու արժեքը պահպանվում է

Ոսկու արժեքը երեքշաբթի առավոտյան թեթեւակի փոխվում է՝ մոտ մնալով մեկ տրոյական ունցիան 1 665 դոլար նիշին, շուկայում գործում են տարաբնույթ գործոններ, վկայում են աճուրդների տվյալները։ Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է խորհրդանշական՝ 0,45 դոլարով կամ 0,03 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 664,45 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկանում է 0,54 տոկոսով՝ մեկ ունցիան 18,82 դոլար։
Comments