Ոսկին էժանանում է
- Anews
- Aug 15, 2022
- 1 min read

Երկուշաբթի ոսկու գինը նվազում է չորրորդ շաբաթն անընդմեջ աճից հետո, ներդրողները նաեւ շահույթ են գրանցում, վկայում են աճուրդների տվյալները։ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 9.75 դոլարով կամ 0.53 տոկոսով՝ մինչեւ 1805.75 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.75 տոկոսով՝ մինչեւ 20,543 դոլար ունցիայի դիմաց: Բացասական դինամիկան կարող է պայմանավորված լինել նաեւ շահույթի գրանցմամբ:
Comments