Search

Ոչ ոք ցույց չի անում՝ «Хотим в Армению». «Առավոտ»


«Մեր հայրենակիցների մի խումբ վերջին օրերին ցույցեր է անում՝ պահանջելով, որ իրենց թողնեն Ռուսաստան գնալ: Նրանց մի մասը, ենթադրաբար, միայն Հայաստանի քաղաքացիներ են, մի մասը՝ երկքաղաքացիներ, ոմանք էլ գուցե միայն ՌԴ քաղաքացիություն ունեն: Պարզ չէ, թե ինչ են նրանք ակնկալում Հայաստանի խորհրդարանից և կառավարությունից:


Ոմանք, կարծես թե, ուզում են իրենց անձնական մեքենայով գնալ Ռուսաստան, և այդ դեպքում նրանք պետք է սպասեն, մինչև Վրաստանը իրենց համար բացի սահմանը: Ոմանք էլ չեն կարողանում Ռուսաստան հասնել անգամ ինքնաթիռով, քանի որ այդ երկրի իշխանությունները կարանտին են սահմանել:


Պահանջը, ըստ ամենայնի, այն է, որ մեր Արտգործնախարարությունը բանակցի Ռուսաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի այդ երկրների իշխանությունները բացառություն անեն հայերի համար և այդ հարցում վերացնեն կարանտինային սահմանափակումները:


Ինձ կասկածելի է թվում, որ եթե նույնիսկ նման բանակցություններ տեղի ունենան, որևէ երկրի իշխանություն համաձայնի հրաժարվել իր հակահամաճարակային քաղաքականությունից: Բայց ընթերցողի ուշադրությունն ուզում եմ հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա. որքան գիտեմ, Մոսկվայում, Կրասնոդարում կամ Գլենդեյլում հայաստանցիները ցույցեր չեն անում «ուզում ենք Հայաստան վերադառնալ» կարգախոսով:


Անգամ նրանք, ովքեր միայն ՀՀ քաղաքացիություն ունեն, գերադասում են (երբեմն կասկածելի իրավական հիմունքներով) մնալ այնտեղ, որտեղ նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում կա աշխատանքի հեռանկար և երեխաների համար քիչ թե շատ հասկանալի ապագա: Մինչդեռ երկուսուկես տարի առաջ այդ մարդկանցից շատերը հուզառատ հայրենասիրական գրառումներ էին անում սոցցանցերում՝ հավաստիացնելով, որ նրանք հայրենիք չեն վերադառնում «միայն Սերժի պատճառով»:


Պարզվում է, պատճառներն այնքան էլ «ռոմանտիկ» չեն, ավելի նյութական են, և, իհարկե, ոչ մեկի լեզուն, հավանաբար, չի պտտվի՝ նրանց կշտամբելու, թե ինչու ամեն ինչ չեն թողնում, որ գան Հայաստան: Ճիշտ այդպես էլ ես չեմ կարող մեղադրել այն մարդկանց, որոնք ուզում են Ռուսաստան վերադառնալ. պարզապես նրանք պետք է հասկանան, որ Հայաստան պետությունը նրանց չի կարող որևէ բանով օգնել»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

PR տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են քաղաքական երկու ուժերի կողմից. Աստղիկ Ավետիսյանը վերլուծում է

5-րդ զորամիավորումում անցկացվել են ուսումնական պարապմունքներ

Իտալիայի կարգավորիչը Google-ին տուգանել է 102 միլիոն եվրոյով

Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձավ Հայաստանի տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Բաքվում Հայաստանի տարածք ներխուժելն անվանել են «սահմանագծի հստակեցում»

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png