top of page
Search

Շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր երեխաներ առողջական լուրջ խնդիրներ ունեն


Արցախի առողջապահության ոլորտի պատասխանատուների տվյալներով՝ ներկա պահին Արցախում 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով, 93-ը՝ բրոնխիալ ասթմայով, 66-ը՝ պարբերական հիվանդությամբ, 80-ը՝ էպիլեպսիայով, 16-ը՝ շաքարային դիաբետով։ Այս մասին հայտնում են Արցախի պաշտոնական տեղեկագրում: Նրանք հաշվառման են վերցված և պարբերաբար մեկնում էին Հայաստանի Հանրապետություն` ստանալու համապատասխան բուժօգնություն։ Դեկտեմբերի 12-ից հետո՝ շրջափակման պատճառով, այս երեխաները զրկված են բժշկական օգնություն ստանալու իրավունքից։ Բացի դրանից, ավելի քան 10 բժիշկ, հնարավորություն չունեն Հայաստանից վերադառնալու Արցախ, և դրա հետևանքով Արցախի բուժհաստատություններում առկա է կադրային որոշակի դեֆիցիտ։ Հիշեցնենք, որ արդեն 34 օր Արցախը լիակատար շրջափակման մեջ է գտնվում: Արցախի բուժհաստատություններում դադարեցված են պլանային վիրահատությունները:

0 comments

Comments


bottom of page