Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` մարտի 18-ի ցերեկը, 21-ին՝ առանձին շրջաններում, 19-20-ը, 22-23-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:
Քամին՝ արևելյան՝ 2-4 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 19-ի ցերեկը, 20-23-ը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +16+18։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 7 + 12,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 7 + 10,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6 + 8, ցերեկը՝ +13 + 15,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 6 + 9,
Լոռիում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 10 + 12,
Տավուշում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 12 + 14,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 6 + 9,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4 + 8, ցերեկը՝ + 13 + 17,
Արարատում՝ գիշերը՝ +7 + 9, ցերեկը՝ + 17 + 19,
Արմավիրում՝ գիշերը՝ +6 + 8, ցերեկը՝ + 17 + 19,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1 + 1, ցերեկը՝ + 7 + 9,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +16+19,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 12 + 15,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 8 + 11,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +7 + 11, ցերեկը՝ + 16 + 21։
Comments