top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շրջանառության մեջ է դրվել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը


Գամալեայի կենտրոնի կողմից ստեղծված COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել։ ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է պատվաստանյութի մատակարարումը մարզեր։


«Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ԳՀԿ-ի ստեղծած պատվաստանյութի՝ «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V») առաջին խմբաքանակը Ռոսզդրավնադզորի լաբորատորիաներում անցել է որակի վերաբերյալ անհրաժեշտ փորձարկումները և դրվել քաղաքացիական շրջանառության մեջ», - նշված է հաղորդագրության մեջ։

Առաջիկայում նախատեսվում է պատվաստանյութի առաջին խմբաքանակները մատակարարել մարզեր։



Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել էր COVID-19-ի կանխարգելմանն ուղղված աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ԳՀԿ-ի կողմից և արտադրվում է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի հետ։



0 comments

Comments


bottom of page