Շրի Լանկայի նախագահը օրենսդիրներին առաջարկել է միանալ կառավարությանը

Շրի Լանկայի նոր նախագահ Ռանիլ Վիկրեմեսինգեն խորհրդարանի անդամներին պաշտոնապես հրավիրել է միանալ կառավարությանը՝ սնանկացած տնտեսությունը ցավոտ բարեփոխումների միջոցով վերականգնելու նպատակով, հաղորդում է AFP-ն՝ հղում տալով նախագահի գրասենյակին։ Վիկրեմեսինգեն պաշտոնը ստանձնել է այն բանից հետո, երբ ցուցարարները գրոհել էին նախագահի եւ վարչապետի տներ եւ ավերածություններ գերծել, որից հետո նախագահը հրաժարական էր տվել: Վիկրեմեսինգեն վանականների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է իր ծրագրերն ու օրենսդիրներին խնդրել է միանալ միասնական կառավարությանը: Նա նշել է, որ երկրի տնտեսությունն այս տարի եւս կկրճատվի՝ 7 տոկոսով, սակայն հաջորդ տարի տնտեսական աճ է ակնկալվում: Հիշեցնենք, որ 22 միլիոն բնակչություն ունեցող երկրում արտարժույթի փոփոխությունը,գանճն ու էլեկտրաէներգիայի անջատումները հանգեցրել էին բողոքի ակցիաների: Բացի այդ երկիրը չի ընդունել 51 միլիարդ դոլար արտաքին պարտքն ու բնակցությունն սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ:
Comentários