Շրի Լանկայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել նախագահի փախուստից հետո
Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեն, որպես նախագահի պաշտոնակատար, արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ նախագահ Գոտաբայա Ռաջապակսան փախել է Մալդիվներ, ինչը նոր բողոքի ցույցերի է հանգեցրել տնտեսական ճգնաժամի պայմաններում: «Վարչապետը, որպես նախագահի պաշտոնակատար, արտակարգ դրություն է հայտարարել (ամբողջ երկրում) եւ պարետային ժամ սահմանել արեւմտյան նահանգում»,- Reuters-ին ասել է լրատվամիջոցների հարցերով Վիկրեմեսինգեի քարտուղար Դինուկ Կոլոմբաջը: Չորեքշաբթի առավոտյան մեկնելու պահին նախագահը դեռ հրաժարականի դիմում չի ներկայացրել։ Երբ հայտնի է դարձել Մալդիվներ նրա մեկնելու մասին, Կոլոմբոյում բողոքի ցույցեր են սկսվել, քանի որ մարդիկ պահանջում էին նրա անհապաղ հրաժարականը: Վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեի գրասենյակը ուժեղացված հսկվում է, եւ ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել, երբ ամբոխը հավաքվել է պահանջելու, որ վարչապետը նույնպես հրաժարական տա, հայտնում է Guardian-ը:
Comments