Շվեյցարիան պատժամիջոցներ կսահմանի Չինաստանի դեմ՝ Թայվան նրա «ներխուժման» դեպքում

Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության ղեկավար Մարի-Գաբրիել Ինեյհեն-Ֆլյայշը կարծում է, որ երկիրը Եվրոպական միության ցանկացած պատժիչ գործողություն կձեռնարկի Չինաստանի դեմ, եթե նա «ներխուժի» Թայվան։ Այս մասին Ինեյհեն-Ֆլյայշն ասել է Neue Zuercher Zeitung թերթին: Neue Zuercher Zeitung-ի այն հարցին, թե կսահմանի՞ արդյոք Շվեյցարիան այդ դեպքում ԵՄ պատժամիջոցները Չինաստանի դեմ, Ինեյհեն-Ֆլյայշը պատասխանել է. «Ես համոզված եմ, որ մենք նման պատժամիջոցներ կընդունեինք»։ «Սակայն Չինաստանի դեմ պատժամիջոցները շատ ավելի խիստ կլինեն (քան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները), քանի որ տնտեսական հարաբերությունները շատ ավելի կարեւոր են։ Ուստի ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ Շվեյցարիայում, հավանաբար, ավելի շատ քննարկումներ կլինեին, քան Ռուսաստանում։ Բայց ես հուսով եմ, որ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է նա։ Ինեյխեն-Ֆլայշը նաեւ պաշտպանել է Շվեյցարիայի դիրքորոշումը Ռուսաստանի ֆիզիկական անձանց եւ ընկերությունների դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունման վերաբերյալ։ Այս ամսվա դրությամբ Շվեյցարիան սառեցրել է 6,7 միլիարդ շվեյցարական ֆրանկի (7,04 միլիարդ դոլար) ռուսական ֆինանսական ակտիվներ եւ 15 անշարժ գույք, այս թիվն, ըստ Ինեյխեն-Ֆլայշի, դժվար թե շատ փոխվի:
Comentarios