top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շվեյցարիան կարող է միանալ ԵՄ էներգախնայողության նախաձեռնությանը



Շվեյցարիան կարող է կանխել էներգակիրների պակասը՝ կյանքի կոչելով Եվրամիության ծրագիրը՝ այս ձմռանը 15 տոկոսով կրճատելով գազի սպառումը։ Այս մասին SonntagsBlick թերթին ասել է էներգետիկայի նախարար Սիմոնետա Սոմարուգան։ «Իրավիճակը լուրջ է», - նշել է Սոմարուգան՝ հավելելով, որ, այս ձմռանը հոսանքազրկվելու դեպքում մոմեր օգտագործելու Շվեյցարիայի Էլեկտրաէներգիայի հանձնաժողովի կոչը՝ «զարթուցիչ էր բոլորի համար»: Հունիսի վերջին Շվեյցարիայի կառավարությունը նախանշել էր այս ձմռանը բնական գազի հնարավոր պակասուրդը լուծելու ծրագրերը եւ ասել, որ կարող է դիմել ռացիոնալացման, եթե այլ միջոցները բավարար չլինեն: Ծով ելք չունեցող Շվեյցարիան գազ է ստանում ԵՄ հարեւան պետությունների միջոցով՝ լրացնելով ընդհանուր էներգիայի սպառման մոտ 15 տոկոսը։ Կառավարության տվյալներով՝ գազի մոտ 42 տոկոսն օգտագործվում է բնակելի շենքերի ջեռուցման համար, իսկ մնացածը՝ արդյունաբերության, ծառայությունների եւ տրանսպորտի ոլորտներում։ Հարցին, արդյոք Շվեյցարիան պետք է կատարի ԵՄ համաձայնագիրը, որը միության անդամ բոլոր պետություններից պահանջում է այս ձմռանը կամավոր կրճատել գազի սպառումը 15 տոկոսով, Սոմարուգան պատասխանել է., որ դա, իհարկե, իմաստ ունի`նշելով, որ այդ որոշումը կկայացնի Դաշնային խորհուրդը: Նա ասել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կառավարությունը քարոզարշավ կսկսի այս ուղղությամբ եւ կպնդի, որ հանրային շենքերում ջեռուցումն անջատվի։

0 comments

Opmerkingen


bottom of page