Շվեդիան Ուկրաինային 100 մլն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթ կտրամադրի
- Anews
- Aug 29, 2022
- 1 min read

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ թագավորությունը կառաջարկի շարունակել Կիեւին ցուցաբերվող աջակցությունը, տեղեկացրել է շվեդական Sydsvenskan պորտալը։
Նրա խոսքով՝ երկիրը պատրաստ է Ուկրաինային տրամադրել 1 մլրդ կրոն (մոտ 100 մլն դոլար) արժողությամբ օգնության նոր փաթեթ, որի կեսը ռազմական աջակցություն է լինելու։
«Շվեդիան կշարունակի մնալ Ուկրաինայի մերձավոր բարեկամն ու կողմնակիցը։ Աջակցության նոր փաթեթ կընդունվի՝ 1 մլրդ կրոն արժողությամբ։ 500 մլն կրոնը կհատկացվի ռազմական աջակցությանը։ Պաշտոնական որոշումը կընդունվի առաջիկայում»,- ասել է Անդերսոնը։
Comments