top of page

Շվեդիան նոր ռազմավարություն է մշակում իր հաջորդ սերնդի կործանիչների համար

  • Anews
  • Jul 19, 2022
  • 1 min read


Շվեդիան նոր ռազմավարություն է մշակում իր հաջորդ սերնդի կործանիչների համար, գրում է Defense News-ը։ Շվեդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կարլ-Յոհան Էդստրոմը հայտնել է, որ հաշվի առնելով բյուջեի ավելացումը, իր ծառայությունը մշակում է ռազմավարություն, որը հաշվի կառնի կործանիչների ապագա կարիքները։ «Մենք որպես ազգ պետք է նոր ռազմավարություն մշակենք մեր կործանիչների համար»,- ասաց Էդստրոմը: Նա ակնկալում է աշխատանքները նոյեմբերին ավարտել։ Հունիսին Շվեդիայի նյութատեխնիկական վարչությունը Saab-ի հետ 250 միլիոն կրոնի (23,8 միլիոն դոլար) պայմանագիր է կնքել՝ ապագա կործանիչի մշակումն ուսումնասիրելու համար: Ավիատիեզերական ընկերությունը, որի կենտրոնակայանը Շվեդիայում է, արտադրում է Gripen ինքնաթիռներ Շվեդիայի ռազմաօդային ուժերի համար: Ծառայությունը նախատեսում է իր Gripen մոդելների աստիճանական հեռացումը սկսել 2035 թվականին, եւ Saab-ի ուսումնասիրությունը հիմք կհանդիսանա ինքնաթիռները փոխարինելու ռազմավարության համար: Այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը կպահանջի ծառայության մասնագիտացում որեւէ բնագավառում, Էդստրոմը պատասխանել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել։ Նրա խոսքով՝ Շվեդիայի (որպես արեւմտյան երեք երկրներից մեկի՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ մեկտեղ) դիրքորոշման պատճառով՝ հայրենական կործանիչներ ստեղծելու ապացուցված կարողություններով, նա ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն «կցանկանար, որ մենք մնանք այդ դիրքում եւ առաջատար երկիր լինենք ապագա հինգերորդ սերնդի համակարգերի մշակման հարցում»: Էդստրոմն ասել է, թե ինքը լիովին վստահ է, որ Շվեդիայի ռազմաօդային ուժերը կստեղծեն յոթերորդ կործանիչ էսկադրիլիա։ Նրա խոսքով՝ էսկադրիլիան ձեւավորելու համար այդ ավելացումը կպահանջի Gripens-ի գնումներ, հավանաբար 60 նոր E մոդելի եւ մինչեւ 60 C/D մոդելի ինքնաթիռներ: Շվեդիայի ռազմաօդային ուժերը նաեւ դիտարկում են Gripen C/D-ները, ներառյալ ժամանակակից սպառազինությունը եւ նոր ռադիոտեղորոշիչ համակարգը արդիականացնելու հնարավորությունը:

 
 
 

Kommentare


bottom of page