top of page
Search

Շվեդիայում էներգետիկ ճգնաժամը խորանում է

Շվեդիայի էներգետիկ ճգնաժամը խորանում է: Երկրի ամենամեծ միջուկային ռեակտորի փակումը այն կանգնեցնում է էլեկտրաէներգիայի անջատման իրական վտանգի առաջ: Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, գրում է Bloomberg-ը։ Uniper SE-ն կփակի երկրի հարավ-արեւելյան ափին գտնվող իր Oskarshamn-3 բլոկը՝ ինը օր տեւողությամբ տեխնիկական սպասարկման ծրագրերի իրականացման համար՝ սրելով էլեկտրաէներգիայի պակասը: Ըստ ցանցի օպերատորի, հաջորդ շաբաթ Շվեդիան պետք է ապավինի Նորվեգիայից, Գերմանիայից եւ Լեհաստանից ներկրումների վրա՝ բավարարու էլեկտրաէներգիայի պաշարը: «Իրավիճակը համեմատաբար սուր է, մենք չենք ցանկանում խուճապ մտցնել, սակայն սա լուրջ խնդիր է եւ զգալի ռիսկեր ունի: Հարավային Շվեդիան ամբողջ Եվրոպայում ամենափոքր արտադրական հզորությամբ տարածաշրջանն է՝ համեմատած պահանջարկի հետ», - ասել է Քրիսթերսոնը: Էներգետիկ ճգնաժամը Շվեդիայում սրվել է Vattenfall AB-ի Ringhals-4 ռեակտորի աշխատանքի երկարատեւ դադարեցման հետեւանքով, որը մինչեւ փետրվարի 23-ը չի աշխատի: Միջուկային էներգիան կենսական նշանակություն ունի Հյուսիսային տարածաշրջանի ամենամեծ տնտեսության գործելու հարցում:

0 comments

Comments


bottom of page