top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շուրջ 250 զինծառայողի դիակ մնում են չճանաչված

Պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ես խոսում եմ փաստացի մեր այն զինծառայողների դիակների մասին, որոնք մեր դատաբժշկական ծառայությունը փարձաքննել է»,– ասաց նախարարը։Նա նաև նշեց, որ փորձաքննված դիակներից շուրջ 250–ը դեռ մնում են չճանաչված։

Նախարար Թորոսյանը հերքեց օրերս համացանցում տարածված այն լուրը, թե հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։

Նշենք, որ այս պահի դրությամբ պաշտոնապես հրապարակվել է 1586 զոհված զինծառայողի անուն։




0 comments

Comments


bottom of page